
Փետրվարի 17-ին, ժամը 13:07-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն-Նոր Արտամետ ավտոճանապարհին՝ ջրանցքի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք. մոտենում է տնակին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:59-ին, մարվել՝ 14:56-ին:
Այրվել են ոչ բնակելի վագոն տնակի փայտե ներքին հարդարանքը (մոտ 60 քմ), տնակում պահեստավորած մոտ 100 փայտե արկղ և խոտածածկույթ (մոտ 600 քմ):