Արտակարգ դեպք Գեղարքունիքում. 53-ամյա կինը ամուսնու հետ վիճաբանելուց հետո ինքնասպանություն գործելու նպատակով «ժուկի դեղ» տեսակի թունաքիմիկատ է խմել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է, որ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 16-ին Մարտունու բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով։

Ժամը 19։10-ի սահմաններում նշված կենտրոնից Ոստիկանության Մարտունու բաժին հայտնել են, որ «էկզոգեն թունավորում՝ ժուկի դեղով» ախտորոշմամբ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկից իրենց մոտ է տեղափոխվել մի կին։ Հիվանդանոց տեղափոխվածը 53-ամյա Թ. Ա-ն է, ով նույն օրը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է ամուսնու՝ 59-ամյա Ս. Ա.-ի հետ, որից հետ ինքնասպանություն գործելու նպատակով խմել է «ժուկի դեղ» տեսակի թունաքիմիկատ։

Ավելի մանրամասն` սկզբնաղբյուրում:




Լրահոս