ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանում ինքնաթիռի կործանման մանրամասները. մահացած բոլոր 66 ուղևորների մեջ հայեր կայի՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանում ուղեւորատար ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է Daily Sabah-ը: Նախնական տվյալներով, ինքնաթիռում 66 ուղեւորներ են եղել, ինքնաթիռը պատկանել է իրանական Aseman Airlines ավիաընկերությանը, ուղևորվում էր Թեհրանից դեպի Յասուջ քաղաք:

Իրանական Irna գործակալության տվյալներով էլ, տեղական ժամանակով ժամը 8:55-ին ինէնաթիռն օդ է բարձրացել, թռիչքից 50 րոպե անց այն կորել է ռադարների էկրաններից:

Հայտնի է, որ կործանված ինքնաթիռը 24 տարեկան է, ԶԼՄ-ների փոխանցմամբ, մոտ մեկ ամիս առաջ տեխնիկական անսարքության պատճառով նույն այս ինքնաթիռը ստիպված է եղել կիսատ թողնել թռիչքը; Խոսքը հունվարի 25-ի արտակարգ վայրէջքի մասին է, երբ այն նույն ATR 72-600 ինքնաթիռը օդ բարձրանալով Մեհրաբադի օդանավակայանից, ստիպված է եղել վերադառնալ՝ տեխնիկական անսարքությունների պատճառով:

Վարկածներից մեկի համաձայն, ինքնաթիռը մեծ արագությամբ իջել է ու հարվածել Դենա լեռնաշղթայի լեռնագագաթներից մեկին: Փրկարարները աղետի վայր են մեկնում ամենագնաց մեքենաներով, քանի որ, ինչպես արդեն նշել ենք, ուղղաթիռները 2 անգամ չեն կարողացել իջնել նշված հատված՝ խիտ մառախուղի պատճառով:

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը թվիթերյան իր էջում տեղեկացրել է, որ ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չեն եղել. «Իրանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան։ Ցավակցում ենք զոհվածների հարազատներին»,– ասվում է նրա գրառման մեջ։

Զոհերի մասին հստակ տեղեկություններ չկան:




Լրահոս