
Mehr լրատվականի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Իրանում կործանված Aseman Airlines ավիաընկերության օդանավի օդաչուն՝ Հոջաթուլլահ Ֆուլադը, փորձառու օդաչու էր և 2013 թվականին կարողացել է իրականացնել չգործող շարժիչով օդանավի վայրէջքը:
Վայրէջքը հաջողվել է Յասուջում, այն նույն քաղաքում, դեպի որտեղ էր թռչում նաև աղետի ենթարկված օդանավի չվերթը: