ՖՈՏՈ. Բնական և անվնաս դեզոդորանտներ. ազատվեք թևատակերի տհաճ հոտից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Steptohealth.ru-ն գրում է, որ խանութներում վաճառվող դեզոդորանտները մեծ քանակով քիմիական նյութեր են պարունակում, որոնք կարող են վնասակար լինել առողջության համար։ Թևատակերի տհաճ հոտի դեմ պայքարում օգնության են հասնում բնական միջոցները, որոնք կողմնակի ազդեցություն չեն ունենում։

1. Կերակրի սոդա և եգիպտացորենի օսլա։ Սոդան հականեխիչ հատկություններ ունի և օգնում է ազատվել թևատակերի տհաճ հոտից։ Այս դեպքում խորհուրդ է տրվում այն խառնել եգիպտացորենի օսլայի և եթերային յուղերի հետ։

Բաղադրիչներ

կես բաժակ կերակրի սոդա՝ 100 գրամ
կես բաժակ եգիպտացորենի օսլա՝ 100 գրամ
4 ճաշի գդալ կոկոսի յուղ՝ 60 գրամ
1 պարկուճ վիտամին E
10 կաթիլ թեյի ծառի եթերային յուղ
10 կաթիլ անանուխի եթերային յուղ։

Պատրաստման եղանակը

Սոդան խառնեք եգիպտացորենի օսլայի և կոկոսի յուղի հետ։

Երբ կրեմանման զանգված ստանաք, ավելացրեք մեկ պարկուճ վիտամին E և եթերային յուղեր։

Մերսող շարժումներով քսեք թևատակերին։

2. Կոկոսի յուղ և ալոէ վերա։ Երկու բաղադրիչներն էլ հակաբակտերիալ հատկություններ ունեն, ինչի շնորհիվ օգնում են ազատվել տհաճ հոտից։ Բացի այդ՝ դրանք մաշկն ապահովում են անհրաժեշտ նյութերով և նպաստում են վնասվածքների ապաքինմանը։

Բաղադրիչներ

կես բաժակ ալոէ վերայի գել՝ 120 գրամ
2 ճաշի գդալ կոկոսի յուղ՝ 30 գրամ։
Պատրաստման եղանակը

Երկու բաղադրիչները խառնեք բլենդերում, մինչև միասեռ զանգված ստանաք։
Քսեք թևատակերին։

Օրվա ընթացքում կրկնեք երկու անգամ։

3. Կերակրի սոդա և կիտրոն։ Այս համադրությունը ոչ միայն կօգնի ազատվել տհաճ հոտից, այլև մահացած բջիջներից, որոնք մեծ քանակով հավաքվում են թևատակերի հատվածում։ Արդյունքում՝ այս հատվածում մաշկի գույնը մգանում է։

Բաղադրիչներ

2 ճաշի գդալ կերակրի սոդա՝ 10 գրամ
կես կիտրոնի հյութ։

Պատրաստման եղանակը

Խառնեք կերակրի սոդան և կիտրոնի հյութը և քսեք մաշկին նուրբ, մերսող շարժումներով։
Թողեք 15 րոպե, լվացեք ջրով։

4. Խնձորի քացախ և կիտրոն։ Խնձորի քացախը բնական թթուներ է պարունակում, որոնք կօգնեն հավասարակշռել մաշկի pH-ը և ազատվել տհաճ հոտից։

Բաղադրիչներ

¼ բաժակ խնձորի քացախ՝ 62 մլ
¼ բաժակ կիտրոնի հյութ՝ 62 մլ
¼ բաժակ ջուր՝ 62 մլ։
Պատրաստման եղանակը

Խառնեք բոլոր բաղադրիչները, քսեք թևատակերին։

5. Թեյի ծառի եթերային յուղ։ Այս եթերային յուղը հակաբակտերիալ հատկություններ ունի, ինչի արդյունքում դառնում է հրաշալի այլընտրանքային միջոց՝ տհաճ հոտից ազատվելու համար։

Բաղադրիչներ

20 կաթիլ թեյի ծառի եթերային յուղ։
1 ճաշի գդալ ջուր՝ 10 մլ։

Պատրաստման եղանակը

Խառնեք բոլոր բաղադրիչները, բամբակի օգնությամբ քսեք թևակատերին։
Օրվա ընթացքում կրկնեք 2-3 անգամ։




Լրահոս