Armlur.am-ի տեղեկություններով, օրեր առաջ Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի մասով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին մեր տեղեկությունը, հավելելով, որ գործը հարուցվել է ծեծի և խուլիգանության հատկանիշներով:
Հավելենք, որ գործի քննությունը կիրականացնի ՀՀ Քննչական կոմիտեն:
Հիշեցնենք, որ ավագանու նիստը վերածվեծ ծեծկռտուքի այն բանից հետո, երբ Երկիր Ծիրանի խմբակցության անդամները կոյուղաջրերով լի տարաներով մոտեցան Տարոն Մարգարյանին: