
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այսօր առավոտյան է վերադարձել Արցախից և դեռ չի հասցրել հանգամանալից ծանոթանալ ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով հարուցված քրեական գործի հանգամանքներին:
ArmLur.am-ի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը նշեց, թե իրենք սեփական դիմում են պատրաստում, որում հանգամանալից կներկայացնեն իրենց դիրքորոշումը, և թե ինչ են իրենք սպասում այս գործից: Համապատասխան դիմումը պատրաստ կլինի արդեն օրվա երկրորդ կեսին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի մասով հարուցվել է քրեական գործ՝ ծեծի և խուլիգանության հատկանիշներով: