
Փետրվարի 19-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանն ընդունել է աշխատանքային այցով Երևան ժամանած ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության և անդրազգային հանցավորության այլ դրսևորումների դեմ պայքարի վերաբերյալ հարցեր:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն