
Կեսօրից հետո տեղումները հանրապետության տարածքում աստիճանաբար կդադարեն, փետրվարի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Փետրվարի 20-ի ցերեկվանից սկսած մինչև 24-ը ներառյալ եղանակը հանրապետության ողջ տարածքում այսօրվա համեմատ աստիճանաբար կտաքանա 5-6 աստիճանով», – գրել է Սուրենյանն իր սոցցանցի էջում։