ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Թողնելով կայացած ինստիտուտը` ցանկանում եմ ՀՀ ՄԻՊ հաստատությանը հետագա բեղմնավոր գործունեություն եւ նորանոր հաջողություններ մարդու իրավունքների գերակայության եւ ժողովրդավարական սկզբունքների իրացման գործում»,-երեկ ՄԻՊ կարգավիճակում հրաժեշտի իր վերջին խոսքն ասաց Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի հատուկ ներկայացուցիչ նշանակված` Արմեն Հարությունյանը: Նա ԱԺ -ին արդեն ներկայացրել է հրաժարականի դիմում: Անդրադառնալով մարտիմեկյան դեպքերի վերաբերյալ իր համար տհաճ հարցին` նա մի վերջին անգամ էլ պատասխանել է այնպես, ինչպես պատասխանում է միշտ: Որ որպես իրավապաշտպան` ցանկանում է, որ անազատության մեջ գտնվող ընդդիմադիր քաղաքական գործիչներն ազատ արձակվեն, բայց որպես իրավաբան` հասկանում է, որ դա բարդ է: Որպես իրավաբան նա ավելացրեց, թե մեկ հրամանով հնարավոր չէ այդ բոլոր մարդկանց ազատ արձակել, որովհետեւ կան եւս 200 հոգի, որոնք «նստած » են նույն հոդվածներով: Վերջում էլ պարոն Հարությունյանն իր կարծիքով կրկնեց Թոմաս Համմարբերգին, ասելով`« Եվ սա այն է, ինչ միշտ ասել է Արմեն Հարությունյանը: Որ դա (քաղբանտարկյալ են, թե ոչ) դատական ատյանով կարող է արվել, այդ ապացույցները, դրանց հիմնական գնահատողները դատարաններն են: Այո, կարող են այնպիսի կասկածներ լինել, թե մարդկանց մեղադրանքի հիմքում եղել է ոչ այնքան ապացուցողական բազա, որքան քաղաքական աստառ: Բայց դա ով պետք է ապացուցի»:Իսկ ընդհանրապես, հայաստանյան հասարակությանը հրաժեշտին, նա եկել էր ինչ-որ անիմաստ թվերով զինված. այսքան անգամ մտել է դատարան, այսքան անգամ խախտումներ է վերականգնել: Իր ասելով` մոտ 8000 հոգու: ՍԵՌԱԿԱՆ Չորեքշաբթի մամուլի ասուլիսով է հանդես եկել նաեւ Գլխավոր դատախազության իրավական ապահովման եւ եվրաինտեգրման բաժնի ավագ դատախազ Արթուր Ղամբարյանը` ասելով. «Ցանկացած հայ մարդ պետք է հասկանա` հանկարծ փորձեց երեխային 5 մետրից ավելի մոտենա այլ նպատակով, դա իր համար ունենալու է անդառնալի հետեւանք: Պետության քաղաքականությունը դա պետք է լինի»:Դատախազը վկայակոչել է Քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածը, որով տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Թե ինչու են միայն հիմա նման հիշեցում անում, պարզ չէ:ԱՌ-ԳԻԾ«Ժառանգությունն» էլ ամբողջ կազմով հանդես է եկել «Ազգային ժողովի կանոնակարգ օրենք»-ում լրացում եւ փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքով կազմակերպել (նիստերի առ-գիծ (on-line) հեռարձակում` Ազգային ժողովի գործունեության թափանցիկության հաշվետվողականության եւ հրապարակայնության նկրտումներով: ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ
ԱՐՄԵՆՆ ԱՍԱՑ` ՄՆԱՔ ԲԱՐՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ