Քաղաքապետարանում այս մարդիկ ի՞նչ կարգավիճակում են` թղթախաղ են խաղում, թմրամիջոց օգտագործա՞ծ են, թե՞ ոչ. Զարուհի Փոստանջյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ավտոմեքենաները թույլ չեն տվել կանգնեցնել քաղաքապետարանի ավտոկայանատեղիում:  «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ փետրվարի 14-ին Երեւանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո իրենց արգելում են մեքենան կայանատեղիում կանգնեցնել:

Նա նշել է, որ այն մեքենան, որը տրամադրվել է իրենց խմբակցությանը, թույլ չեն տալիս կայանել այդ տարածքում: Այնուհետեւ Զարուհի Փոստանջյանը լրագրողներին ցույց է տվել, թե ինչով են զբաղված ամբողջ օրը վարորդները:  «Ահա տեսնում եք թղթախաղեր են, նարդի: Չես հասկանում՝ ինչ կարգավիճակում են, թղթախաղ են խաղում, ինչ են անում, կամ թմրամիջոց, ալկոհոլ օգտագործած են, թե ոչ»:

Այս դեպքերից հետո նրանց միջամտել է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը և պատճառաբանել, թե քաղաքապետարանի շենքում առանց թույլտվության նկարահանումներ իրականացնել արգելվում է:




Լրահոս