Երեւանի պետական համալսարանում բողոքի նոր ալիք է հասունացել: Բանն այն է, որ ԵՊՀ գիտական խորհուրդը որոշել է՝ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում արտասահմանյան գրականություն առարկան պիտանի չէ: Այդ հեռանկարին դեմ են ԵՊՀ ուսանողները, որոնք արդեն մի քանի օր է` «Մի՛ կրճատեք արտասահմանյան գրականությունը» պահանջով թռուցիկներ են բաժանում:
Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի, ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ Զավեն Հարությունյանի եւ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Արա Առաքելյանի հետ: Ինչ է կատարվում մայր բուհում իրականում և ինչպես են նշված անձինք վերաբերվում կատարվող փոփոխություններին:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում