
Երեկ խորհրդարանում՝ 14:00-ին, պետք է տեղի ունենար տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Ընդ որում, հանձնաժողովի նիստի մասին տեղեկությունը դեռ վաղ առավոտյան առկա էր խորհրդարանի կայքում:
Սակայն արդեն խորհրդարան հասնելով` «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը եւ, ընդհանրապես, մյուս լրատվամիջոցների ներկայացուցիչներն իմացել են, որ նիստը հետաձգվել է: Թե ինչո՞ւ, ե՞րբ կկայանա այն, անհայտ է: ԱԺ լրատվության վարչությունը հերթական անգամ թերացել էր իր գործունեության մեջ, իսկ պատգամավորներն ուղղակի առիթից օգտվել, ծլկել էին լրագրողներից: