Բանկերի վրա հարձակում կազմակերպողները որսի են դուրս եկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ զինված հարձակում էր տեղի ունեցել Բաղրամյան 56 հասցեում գտնվող «ՎՏԲ-Հայաստան» բանկի մասնաճյուղի վրա: «Ժողովուրդ» օրաթերթի նախնական տեղեկություններով` հարձակվողները եղել են երկու հոգի, ովքեր եղել են դիմակավորված եւ ատրճանակով զինված: Նախնական տեղեկությունների համաձայն` բանկից հափշտակել են մոտ 8 միլիոն դրամ եւ փախուստի դիմել: Ավազակային հարձակման հեղինակները դեռևս չեն հայտնաբերվել: Նկատենք, որ բանկերի վրա հարձակումները դարձել են «մոդայիկ»: Նույն բանկի բանկոմատը եւս նախկինում թալանելու փորձ է արվել:

Հիշեցնենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 16-ին հարձակում էին գործել «Կոնվերս բանկ»-ի Սայաթ-Նովա մասնաճյուղի վրա եւ հափշտակել 200 հազար դոլար, սակայն մինչ օրս գողոնը չեն հայտնաբերել: Հիմնական դերակատար Յուրի Ցիգանկովն էլ թեեւ ձերբակալվել է, սակայն դեռեւս չի տեղափոխվել Հայաստան: Ուստի մինչ իրավապահները ընկած են 200 հազար դոլարի հետեւից, բանկի վրա հարձակում կազմակերպողները որսի են դուրս եկել:




Լրահոս