
Այսօր համացանցում տեղեկություն տարածվեց, թե մահացել է հայտնի դերասան Սիլվեսթեր Ստալոնեն: Նշվում էր, թե նա մահացել է քաղցկեղից և իր հիվանդությունը գաղտնի էր պահում:
Սակայն հայտնի դերասանն իր Ինստագրամի պաշտոնական էջում կիսվել է իր մահվան մասին հրապարակումներով և գրել. «Խնդրում եմ անտեսել այս հիմարությունը: Ողջ և լավ և ուրախ և առողջ: Դեռ կարող եմ խփել»:
12 ժամ առաջ էլ նա Ինստագրամի իր էջում նաև տեսանյութ է հրապարակել: