ՖՈՏՈ. Ուշադրություն. շուկայում հայտնաբերվել են ժամկետանց մի շարք սննդատեսակներ` ձուկ, քաղցրաբլիթ, սալ, ադի բուդի, «Բրոյլեր» տեսակի թարմ հավ, նոր-զելանդական կարագ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականցված վերահսկողության արդյունքում Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքի «Վանոնա» խանութում (Ա/Ձ Նորայր Թովմասյան) հայտնաբերվել և իրացումից հանվել են մակնշման խախտումներով, ինչպես նաև ժամկետանց սննդամթերք:

Վերահսկողության շրջանակում պարզվել է, որ վաճառակետում իրացվող «Սկումբրիա» տեսակի ձուկը, քաղցրաբլիթը, «Շպիկ» տեսակի հունգարական սալը, ադի բուդին (pop corn) «Բրոյլեր» տեսակի թարմ հավը և նոր-զելանդական կարագը ժամկետանց են:

Արձանագրվել է մակնշման խախտումներով սննդամթերքի իրացում (թռչնամիս, «Սկումբրիա» տեսակի ձուկ, քաղցրաբլիթ, ձու, կարագ, շոգեխաշած տավարի միս, «Կալվե կլասիկ» մայոնեզ և բուսասերուցքային մածուկ):

Մակնշման անհամապատասխանությամբ սննդամթերքի վաճառքը կասեցվել է, իսկ տնտեսավարողին հանձնարարվել է սննդամթերքի իրացումը կազմակերպել օրենսդրության պահանջներին համապատասխան:

 




Լրահոս