«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Կոտայքի մարզի դատախազ Ռաֆայել Խաչատրյանից հետաքրքրվեց, թե 2017 թվականի ընթացքում մարզի քննիչներն ինչպե՞ս են կատարել դատախազների ցուցումները:
«2017թ. ընթացքում մարզի դատախազության դատախազների կողմից տրված 80-ից ավելի գրավոր ցուցումներից ընդամենը 3-ի վերաբերյալ են առարկություններ ներկայացվել, որոնք իմ կողմից կայացված որոշումներով մերժվել են եւ տրված ցուցումների պահանջներն ամբողջությամբ կատարվել են», – նշել է դատախազը:
Կոտայքի մարզի դատախազի հետ լրագրող Քնար Մանուկյանի հարցազրույցը կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում