Կարտոֆիլը, կիտրոնի և նռան հյութերը հրաշալի համադրություն են մաշկը երիտասարդացնելու համար։ Դրանք արդյունավետ են նաև մուգ կետերի դեմ պայքարում։ Fithacker.ru-ն գրում է, որ կիտրոնը բնական ճանապարհով կսպիտակեցնի՝ մաշկի, իսկ կարտոֆիլն օգտակար է համառ մուգ կետերի դեմ պայքարում։
Բաղադրիչներ
1 կարտոֆիլ
կես բաժակ նռան հատիկներ
կես կիտրոն։
Պատրաստման եղանակը
Մաքրեք կարտոֆիլի կեղևը, անցկացրեք քերիչով։
Ավելացրեք նռան սերմերն ու 1 ճաշի գդալ ջուր, խառնեք հարիչով։
Ավելացրեք կիտրոնի հյութը։
Ստացված խառնուրդը լցրեք հատուկ տարաների մեջ, որոնք նախատեսված են սառույց պատրաստելու համար։
5-6 ժամ թողեք սառնարանում։
Ստացված սառույցները քսեք մաշկի վնասված հատվածին, լվացեք սառը ջրով։
Լավագույն արդյունքի հասնելու համար կարող եք օրվա ընթացքում 1-2 սառույց օգտագործել։