Ես հանդիպմանը հայտնվել էի մեն-մենակ՝ չորս հոգու դեմ. Արմեն Մարտիրոսյանը՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը նախօրեին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան առիթով եւ գիրք նվիրելու կապակցությամբ հանդիպել էր հայաստանյան հրատարակչությունների ղեկավարների հետ: Այդ հանդիպման մասնակիցների թվում էր նաեւ «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը, որը մշտապես աչքի է ընկել իր ընդդիմադիր կեցվածքով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով այդ հանդիպման մանրամասներին, պատմել է. «Ես հանդիպմանը հայտնվել էի մեն-մենակ՝ չորս հոգու դեմ:

Իմ կոլեգաները, ցավոք, ոչ մի խնդիր չբարձրացրին: Երբ ես խոսում էի խնդիրներից, իմ բերանը փակում էին ու իրենց գրանցած դրական ցուցանիշներն էին ցույց տալիս: Մտածում էի՝ ժողովուրդ, էս ի՞նչ եք անում, մենք եկել ենք` այս հարցերը բարձրացնենք, դուք ասում եք, որ վիճակը բարվոք է, բանից դուրս է գալիս՝ ես սուտ եմ խոսո՞ւմ»: Մատիրոսյանը նաեւ պատմել է, որ Ս. Սարգսյանի մոտ ինքը բարձրացրել է ԼՂ խնդրում խաղաղության պայմանագիր կնքելու հարցը: «Ս. Սարգսյանը պատասխանեց, որ ջանք չի խնայում, որպեսզի դա տեղի ունենա»,- ասաց Մարտիրոսյանը»:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս