
«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Լիբանանի նախագահ Միշել Աունը: Վերջինս Հայաստանի իշխանությունների հետ հարցերի բավական լայն շրջանակ կարող է քննարկել՝ Հայաստան-Իսրայել հարաբերությունները, Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և Երուսաղեմում հայկական թաղամասի իրավազորության հարցերը: Կարող է քննարկվել նաև Լիբանանի ներքաղաքական կյանքում ՀՅԴ-ի ստանձնած դերակատարությունը: Ինչպես հայտնի է, ՀՅԴ-ն այն նույն Մարտի 8-ի կոալիցիայի անդամ է, որին ի թիվս 11 այլ կուսակցությունների, անդամակցում է նաև «Հզբոլլահը», իսկ Միշել Աունին նախագահի պաշտոնում առաջադրել է հենց այդ դաշինքը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: