Նույն «դուետով» կմասնակցեն Բեռլինում հրավիրված «Հայաստան-ԵՄ զարգացման հեռանկարներ» կոնֆերանին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կոալիցիա կազմելու վրա ահագին ժամանակ կորցրած Գերմանիան փորձում է շատ արագ վերադարձնել իր դիվանագիտական «ներկայությունը» Մերձավոր Արեւելքում, նաեւ մեր տարածաշրջանում` Հայաստանի վրա լուրջ կենտրոնացմամբ։ Մյունխենյան գագաթնաժողովից հետո գերմանական կողմը Բեռլինում «Հայաստան-ԵՄ զարգացման հեռանկարներ» կոնֆերանս է հրավիրել:

Էլ առավել հետաքրքիր է կոնֆերանսին հայաստանյան մասնակցության ձեւաչափը. ՀՀԿ` Արմեն Աշոտյան, «Ելք»` Մանե Թանդիլյան: Այս «դուետը», հիշեցնենք, առաջին անգամ հանդես եկավ Բաքվում, հայտնի թեյախմության շրջանակներում, օրերս էլ ԱՄՆ դեսպանատանը հանդիպել էր ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան եւ ֆրանսիական համանախագահների հետ, զրուցել ղարաբաղյան կարգավորումից: Այս «դուետն» էլ հենց առաջիկա օրերին կմասնակցի բեռլինյան կոնֆերանսին` ընդդիմության եւ իշխանության տեսակետները ԵՄ-Հայաստան հարեւանության մասին արտահայտելու «բարձր» առաքելությամբ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս