Չի կարող բուհի ինքնավարությունը բարձրանալ, եթե վարչապետն է հաստատում. Անահիտ Բախշյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովում կազմակերպված են լսումներ «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով: Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ելույթից հետո նրան հարց ուղղեց Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը:

Նա նախարարից հետաքրքրվեց, թե այս օրենքում ի սկզբանե ամրագրված չի եղել, որ բուհի կառավարման խորհրդի կազմը հաստատում է վարչապետը, սակայն արդեն կառավարություն ներկայացնելու ժամանակ այդ դրույթն ավելացվել է:

«Հասկանալի է մեծամասնության նպատակը, բայց դա ուղիղ հակասության մեջ է այն մարտահրավերին, որը դուք եկած օրվանից ասում եք: Չի կարող ինքնավարությունը բարձրանալ բուհի, եթե վարչապետն է հաստատում կառավարման խորհրդի կազմը», – նկատեց Անահիտ Բախշյանը:

Նա նախարարից հետաքրքրվեց, թե ինչու է ի սկզբանե այլ բան եղել օրենքում, հետո այն փոխվել է: Նախարարը նշեց, թե խոսքը հիմնադիր խորհրդի մասին է, որը կարիք ունի հաստատվելու: Լևոն Մկրտչյանն իր խոսքում ևս կարևոր համարեց բուհերի ինքնավարությունն ու ապաքաղաքական լինելը:




Լրահոս