Հերթական վարկը. ինչի վրա կծախսվի 2 մլն-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը մոտ օրերս կվավերացնի ՀՀ-ի եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ անցած տարվա նոյեմբերի 20-ին ստորագրված «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հատկացվող վարկի գումարը կազմում է 2 մլն դոլար, որի մայր գումարի վճարումը սկսվելու է 2032 թվականի մայիսի 15-ից մինչեւ 2042 թվականի նոյեմբերի 15-ը: Սա դեռ լրացուցիչ ֆինանսավորումն է:

Հիշեցնենք, որ միայն 2011 թվականին նույն նպատակի համար ՎԶԵԲ-ից ՀՀ-ն 18 մլն դոլարի չափով վարկ էր վերցրել: Նկատենք, որ վերջին տարիներին ՀՀ կառավարությունը ոռոգման համակարգի արդիականացման, ջրամբարների կառուցման ու վերանորոգման համար հսկայական վարկեր է վերցրել: Փաստացի, Հայաստանն արդեն իսկ ստացել է 50 մլն եվրո եւ 48 միլիոն դոլար` ոռոգման ցանցը բարելավելու համար, նախատեսվում են եւս հսկայական միջոցներ:




Լրահոս