ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետի հեքիաթներն ու իրականությունը. շիլաշփոթ մեր տնտեսական թվերի աշխարհում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստը, որին մասնակցել են վարչապետ Կարեն Կարապետյանը եւ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:

Միանգամից նկատենք՝ այնտեղ հնչած խոսքերը «կենացային» մակարդակի ելույթներից այն կողմ չեն անցել` համեմված հայ-ռուսական դարավոր բարեկամության, տնտեսական «հզորագույն» կապերի մասին հիշատակումներով: Կարապետյանը նշել է, որ 2017 թվականին նախանշված ծրագրերը բարեհաջող իրականացվել են: Եւ այս համատեքստում նա հիշեցրել է, որ Ռուսաստանի հետ առեւտրաշրջանառությունն աճել է 26,1 տոկոսով: Խոսելով տնտեսական ցուցանիշներից` վարչապետը նշել է, որ տնտեսական ակտիվությունն աճել է 7,7 տոկոսով, արտաքին առեւտրաշրջանառությունը` 26, 9 տոկոսով, արտահանումը` 25,2, ներմուծումը` 27,8 տոկոսով:

Միանգամից ասենք, որ երեկ Կարեն Կարապետյանի բախտը բերեց. թվերը համընկնում էին ազգային վիճակագրական ծառայության տվյալների հետ, նաեւ ռուսական կողմը դիտողություն չարեց: Մինչդեռ, ինչպես հիշում եք, երբ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հոկտեմբերին ժամանեց Երեւան, ԵԱՏՄ միջկառավարական նիստի ժամանակ Կարապետյանն ասաց, թե ՀՀ եւ ՌԴ միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 23,5 տոկոսով: Ու ՌԴ վարչապետը միանգամից ուղղել էր գործընկերոջը` ասելով, թե իր տվյալներն ավելի լավն են. ապրանքաշրջանառությունն աճել է ոչ թե 23,5, այլ 30 տոկոսով:
Ահա այսպիսի շիլաշփոթ մեր տնտեսական թվերի աշխարհում:

Վարչապետն ամեն ելույթի ժամանակ մի թիվ է ասում` այդպիսով երեւի նպատակ ունենալով շփոթմունքի մեջ գցել հասարակությանը: Իսկ մարդկանց այն հատվածը, որ այնքան էլ գլուխ չի հանում տնտեսական ցուցանիշներից, գուցե հավատա ու ոգեւորվի վարչապետի` բարձր տրամադրությամբ արտաբերած թվերից:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս