
ՀՀ ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովը քննարկման արդյունքներով բացասական եզրակացություն տվեց ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագծին, որով առաջարկվում է ռեյտինգային համակարգից հրաժարվել և խորհրդարանական ընտրություններն անցկացնել պատգամավորի թեկնածուների միայն համապետական համամասնական ցուցակներով:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավորների հեղինակած օրինագծին կողմ են հանդես եկել նաև «Ելք» դաշինքի ներկայացուցիչները, սակայն դա անբավարար էր: Դեմ է հանդես եկել իշխող Հանրապետական կուսակցությունը: