«Սասնա Ծռերի» գործով պաշտպան Արա Ղարագյոզյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում միջնորդեց քրեական գործ հարուցել դատախազ Պետրոս Պետրոսյանի նկատմամբ դատարանում նրա վարքագծի հետ կապված։ Արա Ղարագյոզյանը նշեց, որ եթե նորմալ է դատարանում հայհոյելը, ապա փաստաբաններն էլ կարող են հայհոյել և դրա համար չպատժվել։
«Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել դատախազ Պետրոս Պետրոսյանը, եւ պետք է քրեական գործ հարուցվի նրա դեմ, քանի որ նա վիրավորել է այնպիսի մարդուն, որ տարիներ շարունակ մեր սահմաններն է պաշտպանել»։
Հիշեցնենք, որ այսօր դատախազ Պետրոս Պետրոսյանը «թուրք» էր անվանել Պավլիկ Մանուկյանին, ինչից հետո Պավլիկ Մանուկյանին դատարանը 5 ժամով հեռացրեց նիստերի դահլիճից, իսկ դատախազին ընդամենը նկատողություն հայտարարեց։