ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի՝ 2018 թվականի փետրվարի 21-ի թիվ 103-Ա հրամանով՝ ՀՀ ՔԿ քրեական գործերի քննության աջակցության վարչության պետ է նշանակվել արդարադատության փոխգնդապետ Ռոբերտ Ադիլխանյանը։ Մինչ նոր նշանակումը վերջինս զբաղեցնում էր ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնը:
Վարչության նորանշանակ պետին այսօր ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը ներկայացրել է կոլեգիայի անդամներին, քրեական գործերի քննության աջակցության վարչությանը և հույս հայտնել, որ նա, ունենալով քննչական աշխատանքի մեծ փորձառություն, կանի առավելագույնը՝ վարչության աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար:
«Վարչության առաջնահերթ խնդիրն է աջակցել քննիչներին՝ մինչդատական վարույթն առավել արդյունավետ կազմակերպելու և քննություն իրականացնելու համար, այն է՝ հանցագործությունների առանձնահատկություններով պայմանավորված՝ ճիշտ պլանավորել քննությունը, տակտիկան, օգտագործել քրեագիտական տեխնիկան և ժամանակակից գիտատեխնիկական միջոցները, տեղեկատվական հնարավորությունները։ Վարչությունը պետք է դառնա քննիչների աշխատանքի հենասյուներից մեկը»,- հայտարարել է Ա.Հովսեփյանը։
ՀՀ քննչական կոմիտե