Մարտի 1-ից մի շարք դեղեր հնարավոր է ձեռք բերել միայն դեղատոմսով: Ուղիղ մեկ շաբաթից ուժի մեջ կմտնի ՀՀ կառավարության «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշումը: Սակայն այս կարգը խիստ դժգոհություններ է առաջացրել մի շարք բժիշկների մոտ
Մի խումբ բժիշկներ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վրդովված նշեցին, որ դեմ են դեղեր բաց թողնելու նոր կարգին: Նրանց մեծ մասն անգամ պատրաստվում է բաց նամակով դիմել ե՛ւ Սերժ Սարգսյանին, ե՛ւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին` պահանջելով կիրառումից հանել այս կարգը:
Նոր կարգի թերությունների եւ բժիշկների մտահոգությունների մասին առավել մանրամասն կարող եք ընթերցել լրագրող Սյունէ Համբարձումյանի հոդվածում՝ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում: