
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը երեկ հանդիպել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ռոստոմյանը ՀՖՖ է այցելել Ռուբեն Հայրապետյանի հետ քննարկելու ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից հիմնադրվող ֆուտբոլային թիմերի Հայաստանի առաջնությանը մասնակցելու մանրամասները:
Մեր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը շուտով կունենա երկու ֆուտբոլային ակումբ՝ Աբովյանի «Կոտայք» և Երևանի «Լոկոմոտիվ»: ՀԱՕԿ նախագահը ցանկանում է, որ «Լոկոմոտիվը» ելույթ ունենա Բարձրագույն, իսկ «Կոտայքը»՝ Առաջին խմբում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: