«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի թեմայով խորհրդարանական լսումներին հրավիրել է ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրեսի» առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Իհարկե, մեծ էր հավանականությունը, որ ՀԱԿ-ից կմերժեն հրավերը. այդպես էլ եղավ: Իսկ ահա 2008թ. Հայաստանում իշխանության ղեկին գտնվող անձանց՝ Մարտի 1-ի պատասխանատուներին, «Ելք»-ը չի հրավիրել:
«Ժողովուրդ» օրաթերթը «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանին խնդրեց մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի այդ քայլը. «Այդ լսումներին անձանց հրավիրելու հնարավորություն ունեն նաեւ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները»,- նշեց Զեյնալյանը` հավելելով, որ իրենք հրավիրել են քաղաքական, հասարակական ուժերի ներկայացուցիչներին, անձանց, ովքեր լավատեղյակ են մարտի 1-ի իրադարձություններին: Ստացվում է՝ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանն անտեղյա՞կ էին մարտի 1-ի իրադարձություններից: Հասկանալի է, որ իշխող ՀՀԿ-ն կամ ԱԺ մյուս ուժերը չեն համարձակվի ո՛չ Ռ. Քոչարյանին, ո՛չ էլ Ս. Սարգսյանին հրավիրել լսումների»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: