«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը և առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նոր բիզնես պրոյեկտ են մտմտում: Նրանք ցանկանում են Երևանի բժշկական համալսարանից խլել օրդինատուրան և տեղավորել որևէ հիվանդանոցի թևի տակ՝ վերածելով սեփական բիզնես կենտրոնի:
Այս պրոյեկտի իրականացումը հղի է ոչ միայն տասնյակ և հարյուրավոր դասախոսների գործազրկությամբ, այլ նաև երիտասարդ մասնագետների պատրաստման որակի էական անկմամբ: Հանուն հանրության առողջության՝ սրանց երկուսին էլ պետք է հնարավորինս հեռու պահել առողջապահությունից, քանի որ Բաբլոյանին և Ալթունյանին փողից բացի, այս կյանքում ուրիշ որևէ բան չի հետաքրքրում»: