Դաշնակցական մի նախարարը բոյկոտել է Կարեն Կարապետյանի հրավերը, մյուսը՝ քստմնելի տեսարան ստեղծել. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը կիրակի օրը ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին պատկանող «Արքայաձոր» ռեստորանային համալիրում հավաքել է կառավարության անդամներին: Կարապետյանի հրավերը բոյկոտել է գիտության և կրթության նախարար Լևոն Մկրտչյանը, բայց բացը լրացրել է տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը: Ըստ միջոցառման մասնակիցների հավաստիացումների՝ Լոքյանը այնքան է հաճոյացել Կարապետյանին, որ ոմանց մոտ ցանկություն է առաջացել րոպե առաջ լքել տարածքը՝ այդ քստմնելի տեսարանից ազատվելու համար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս