
Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց ավանդական դարձած հանձնարարականներով: Դրանցից մեկը վերաբերում էր վարչական գործերով ներկայացվող բողոքներին: Մասնավորապես, նա նշեց, որ արդարադատության նախարարության կողմից արդեն իսկ մշակվել են նախագծեր, սակայն կան մեծ թվով անավարտ գործեր:
Վարչապետի խոսքով, նման իրավիճակը բացասաբար է անդրադառնում վարչական դատարանների ծանրաբեռնվածության վրա: Ըստ այդմ նա հանձնարարեց Ոստիկանության պետին եւ առաջարկեց Երևանի քաղաքապետին մեկ ամսվա ժամկետում ուսումնասիրել այն բողոքները, որոնց քննության ընթացքում եղել են թերություններ:
Վարչապետն առաջարկեց նման դեպքերում ձեռնարկել դրանք հետ վերցնելուն ուղղված գործողություններ, ինչպես նաեւ ներկայացնել առաջարկություններ, եւ կատարված աշխատանքների հաշվետվությունները:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: