shamshyan.com-ը գրում է. «Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Նոյեմբերյան- Բաղանիս ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում 30-ամյա Գևորգ Սարգսյանը իր վարած Volvo մակնիշի 80 VL 033 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Վարորդին առաջինը օգնության են հասել Բաղանիսի բնակիչները՝ Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանի գլխավորությամբ»։
Մանրամասները` այստեղ: