Երեկ հերթական անգամ «Ծառուկյան» խմբակցությունը չսատարեց «Ելք» խմբակցությանը, եւ սա այն դեպքում, երբ վերջիններս հակառակ պահվածքը ցուցաբերեցին: Մասնավորապես, երեկ պետական –իրավական եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում քննարկվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը, որը ներկայացրել էր «Ծառուկյան» խմբակցությունը: Քվեարկության ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը կողմ քվեարկեց:
Արդեն քիչ անց նույն հանձնաժողովում քննարկվում էր «Ելք» խմբակցության նախաձեռնությունը՝ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հայտարարության տեքստի շուրջ: Այս անգամ «Ծառուկյան» խմբակցության անդամները ձեռնպահ քվեարկեցին նախագծին:
Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ «Ծառուկյան» խմբակցության անդամները չեն կանգնում իրենց ընդդիմադիր գործընկերոջ կողքին: Վառ ապացույցը նախագահի թեկնածության հարցն է, երբ «Ծառուկյան» խմբակցությունը չօգնեց որպես նախագահի թեկնածու առաջադրել Արտակ Զեյնալյանին: