Այսօր խորհրդարանում Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուները հանդիպում են ունեցել ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների հետ: Ի սկզբանե նշվում էր, որ ԲԴԽ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնելու է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
Ինչպես հայտնի է՝ ԲԴԽ-ն կազմված է լինելու 10 անդամից, որից միայն 5-ն է Ազգային ժողովը ընտրելու, իսկ մյուս անդամներն ընտրվելու են դատարաններից:
Երեկ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ առաջիկա քառօրյայում ընտրվելու են Բարձրագույն դատական խորհրդի անդամներ։ Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ընտրվում են հինգ տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի:
Ինչպես արդեն նշեցինք, Գագիկ Հարությունյանն է լինելու ԲԴԽ նախագահ: «Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով էլ մյուս անդամներն են՝ Գևորգ Դանիելյան՝ 5 տարով, Սերգեյ Մեղրյան՝ 3 տարով, Լիպարիտ Մելիքջանյան՝ 3 տարով, Հայկ Հովհաննիսյան՝ 3 տարով։