Այսօր հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Գրիգոր Եղոյանը Շիրակի մարզի Ախուրյան համայնքից էր: ArmLur.am-ի հետ զրուցում Ախուրյանի համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը հայտնեց, որ Գրիգորն ունի եւ եղբայր, եւ քույր, իսկ ինքն էլ ընտանիքի փոքր երեխան է:
Եղոյանը հայտնեց, որ զոհված զինծառայողի ընտանիքն ապրում էր նորմալ պայմաններում՝ գյուղացու ընտանիքին բնորոշ: «Իրենց ընտանիքի անդամներն այստեղ չեն, Ռուսաստանի Դաշնությունում են: Իրենց ասել էինք, որ վիրավորվել է», – նշեց նա, հավելելով, թե զոհված զինծառայողի ընտանիքի անդամների հետ անձամբ չի խոսել:
Արդեն հայտնել էինք, որ այսօր ժամը 09:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը: