Շատ մարդկանց, հատկապես մեծ տարիքի անձանց ծանոթ է ձեռքերի թմրությունը եւ հատկապես գիշերային ժամերին: Սակայն այս սիպտոմը կարող է գոյություն ունենալ ցանկացած տարիքում: Սա 70 տոկոս մարդկանց մոտ հանդիպում է 50-ից բարձր տարիքում, կարող է սկսվել արդեն 30 տարեկանից բարձր հասակում: Օտեխոնդրոզն արդեն կարող եք հանդիպել նաև դեռահասների մոտ:
Ձեռքերում անհարմար զգացողության պատճառ կարող են դառնալ ինչպես սրտի, այնպես էլ արյունատար անոթների հետ կապված խնդիրները, շաքարային դիաբետը, հիպերտոնիան, B խմբի վիտամինների պակասը: Այդպիսի սիպտոմները կարող են առաջանալ մարմնի ոչ ճիշտ դիրքի պատճառով քնի ժամանակ. խոսքը հատկապես ձեռքերի դիրքի մասին է: Շատերը սիրում են քնել ձեռքերը գլխի տակ դրած, որը դժվարացնում է արյան շրջանառությունը:
Քիչ կարող եք հանդիպել ամբողջ թևի թմրություն: Հաճախ թմրում է մարմնի որևէ հատվածը, որը լրիվ կախված է հիվանդության պատճառից:
Ինչ անել, եթե քնի մեջ ձեռքերը թմրում են.
- ընտրել քնի համար ավելի հարմար դիրք, հաճախ փոխել դրանք, որպեսզի արյան անոթները չսեղմվեն, բացառել ալկոհոլի և նիկոտինի օգտագործումը, հատկապես քնելուց առաջ,
- Ինչ վարժություններ կարող եք կատարել. առանց անկողնուց վեր կենալու, պառկել մեջքի վրա և ձեռքերն առաջ մեկնել և մատները 50 անգամ շարժել,
- ինքներդ կարող եք օրվա ընթացքում մերսում կատարել, որը ևս լարվածությունը կթուլացնի: