Փետրվարի 17-ին ոստիկանություն զանգահարած Երեւանի պոլիկլինիկաներից մեկի բժիշկը հայտնել է, որ նախորդ օրը, կամ երեկոյան բացել են իր աշխատասենյակի պատուհանը եւ գողացել տարբեր իրեր: Օպերատիվ խումբը դեպքի վայրում արձանագրել է, որ կասկածյալը ծառի ճյուղերով եւ առաջին հարկի ճաղավանդակներով բարձրացել է երկրորդ հարկ, տեխնիկական միջոցների օգնությամբ բացել պատուհանն ու գողացել հեռուստացույց, նոթբուք, տեսախցիկ, ֆոտոխցիկ, օբյեկտիվ եւ մակրոլուսարձակ:
Դեպքից 3 օր անց, ոստիկանները գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 45-ամյա Արման Խաչատրյանին: Նրա նկուղում հայտնաբերվել է գողոնը:
45-ամյա Արման Խաչատրյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: