Լուսանկարը՝ համացանցից
Ֆուտբոլի աշխարհի գավաթն առաջին անգամ Երեւանում է: Երեւանյան այցելության շրջանակում գավաթը Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվելուց հետո մեկժամյա ցուցադրության էր հանվել Ազատության հրապարակում: Ֆուտբոլի աշխարհի գավաթն առաջին անգամ տրվել է 1974թ. աշխարհի առաջնության չեմպիոնին։ Ըստ ՖԻՖԱ-ի կանոնադրության` աշխարհի գավաթը երբեք չի հանձնվելու ոչ մի հավաքականի հավերժ: Սովորաբար հաղթող երկրին փոխանցվում է գավաթի կրկնօրինակը: Դրան դիպչելու իրավունք ունեն միայն աշխարհի չեմպիոնները:
ՀԱՐՑ. Եթե քաղաքացիական ծառայողը գտնվում է ծառայողական քննություն անցկացման փուլում, ապա նա պարտավո՞ր է շարունակել քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը, թե՞ ոչ:
Մհեր Սահակյան (33 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Սահակյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը շարունակվում է, եթե նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) չի ընդունել նրա ծառայողական պարտականությունների կատարումը կասեցնելու մասին համապատասխան իրավական ակտ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ծառայողական քննությունն անցկացվում է մեկամuյա ժամկետում, որը հաշվում է քննություն անցկացնելու մաuին Խորհրդի կողմից որոշում ընդունելու պահից: Ծառայողական քննության մեծածավալության, բարդության կամ այլ անհրաժեշտությունից ելնելով` ծառայողական քննությունը վարողի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա Խորհուրդը կարող է որոշում կայացնել ծառայողական քննության ժամկետը մինչեւ 15 oր տեւողությամբ երկարացնելու մաuին:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ի՞նչ սկզբունքով է աշխատանքային պայմանագիրը կնքվում: Եվ ցանկանում եմ իմանալ, թե ի՞նչ տեւողությամբ է փորձաշրջան սահմանվում աշխատանքի ընդունելիս:
Հրաչուհի Ազիզյան (29 տարեկան, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ աշխատանքային պայմանագիրը կնքվում է գրավոր ձեւով` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով:
Աշխատանքի անցնելուց առաջ գործատուն կամ նրա լիազորած անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին պատշաճ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ պայմանագրին (դրա առկայության դեպքում), ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող գործատուի այլ իրավական ակտերին:
Աշխատողը պարտավոր է աշխատանքային պայմանագրում նշված oրն անցնել աշխատանքի: Աշխատանքային պայմանագրում նշված oրն անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար: (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 85-րդ հոդված):
Տեղեկացնենք, որ փորձաշրջանի ժամկետը չի կարող երեք ամսից ավելի լինել, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 92-րդ հոդված):
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ փորձաշրջանի ընթացքում աշխատողն ունի բոլոր իրավունքները եւ կրում է բոլոր պարտականությունները, որոնք սահմանված են աշխատանքային օրենսգրքով: Ի դեպ, փորձաշրջան չի կարող նախատեսվել, եթե աշխատանքի են ընդունվում`
1) տասնութ տարին չլրացած անձինք, 2) ընտրության միջոցով աշխատանքի ընդունվողները, ինչպես նաեւ պաշտոնի նշանակման համար որակավորման քննություններ հանձնած անձինք, 3) գործատուների փոխադարձ համաձայնությամբ այլ աշխատանքի փոխադրվող անձինք, 4) օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում: