
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը վերջերս տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ դժգոհել է նախարարության աշխատակիցներից, որ չեն կարողանում մասնավոր հիվանդանոցների հետ լավ աշխատել և դրանք պահել հսկողության տակ: Բանն այն է, որ «մասնավորները» դուրս են առողջապահության նախարարության վերասկողությունից և ոչ մի կերպ չեն ենթարկվում այստեղ ընդունված կանոններին: Լևոն Ալթունյանը նախարարի պաշտոնում մեկ տարի պաշտոնավարելուց հետո փորձում է իրավիճակը փոխել ու դառնալ դրության տերը: Նա նշում է, որ նախարարության գերխնդիրը մասնավոր հիվանդանոցներին նույն դաշտ բերելն է: Չնայած նախարարի ջանքերին, դա առայժմ նրան կարծես թե չի հաջողվում:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: