«ԿԳԲ-շնիկները՝ Արմեն Դարբինյանի գլխավորությամբ, ատկատ են պահանջում». ԱԱԾ-ի անունից գործարարներին ահաբեկում են. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Հարավկովկասյան երկաթուղու հետ աշխատող գործարարներին ահաբեկում են Ազգային անվտանգության ծառայության անունից: Մեր խմբագրությունը ահազանգ է ստացել գործարար Սամվել Սահակյանից, որը պատմել է, որ 1997թ-ից մինչեւս օրս աշխատում է ՀԿԵ-ի հետ, սակայն օրերս հայտնի է դարձել, որ երկաթուղին, ունենալով պայմանագիր իր իսկ ընկերության հետ, տենդեր է հայտարարել տվյալ ծառայության համար, ինչը օրենքի կոպտագույն խախտում է:

«Միայն մեզ է հայտնի, թե ինչ գնով ենք մենք աշխատել նման պայմաններում, 2013թ-ից սկսած երկաթուղում աշխատող նախկին ԿԳԲ-շնիկները՝ Արմեն Դարբինյանի գլխավորությամբ, պարբերաբար ահաբեկում են մեզ, ատկատ պահանջում, փորձում խլել մեր գործը, մենք չենք լռելու, պայքարելու ենք մինչեւ վերջ, արդեն դանակը ոսկորին է հասել, հերիք է, ինչքան ոստիկանության եւ ԱԱԾ-ից անունից մեզ վախեցնեն, ինչ են ուզում, թողնենք, էս երկրից գնանք, փակենք բոլոր աշխատետեղերը, որ իրենք ավելի լավ թալանեն: Ես խոստանում եմ հաջորդ համարում հարցազրույց տալ եւ հատ-հատ ներկայացնել փաստերով, անուններով, թե ինչպես են երկաթուղու ղեկավարները ռեկետով զբաղվում»,- մեզ հետ զրույցում ասաց Սամվել Սահակյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս