Քաղաքական կյանքը մեռնում է, իսկ քաղաքական դպրոցները սնկի պես աճում են. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած մեզանում քաղաքական կյանքը մեռնում է, սակայն, հակառակ դրան, սնկի պես աճում են քաղաքական դպրոցները։ Հերթական դպրոցն է բացում ՍԴՀԿ-ն, որը մարտի 1-ին է նշանակել Սոցիալ դեմոկրատ քաղաքական դպրոցի մեկնարկը:

Դպրոցի նպատակներից է՝ պատրաստել «տեղեկացված, իրական գիտելիքներով զինված, գաղափարապես հասուն առաջնորդներ եւ հասարակության անդամներ, ովքեր կկրեն սոցիալ-դեմոկրատիայի սկզբունքներն ու փիլիսոփայությունը, կտիրապետեն իրենց իրավունքներին ու պարտականություններին եւ կտարածեն սոցիալ-դեմոկրատիայի սկզբունքներն ու փիլիսոփայությունը մեր հասարակությունում՝ այդպիսով նպաստելով հասարակության գաղափարական հասունացմանը եւ ինքնակազմակերպման ունակության բարձրացմանը»։ Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Լուսավոր Հայաստանը» նույնպես ունեն քաղաքական դպրոցներ»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս