Ամենաարմատական փոփոխություններ՝ Գագիկ Ծառուկյանի մերձավոր շրջապատում. ովքեր են թիրախում. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ մամուլում տեղեկություններ տարածվեցին Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանին «Կենտրոն» հեռուստաընկերությունում առանցքային դերակատարությունից հեռացնելու մասին, որոնք ավելի ուշ հերքվեցին: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի մերձավոր շրջապատում հնարավոր են ամենաարմատական փոփոխություններ, որոնք առնչվում են նրա քարոզչական, տնտեսական, նույնիսկ անվտանգության ոլորտներին: Մեր տեղեկություններով՝ Իշխան Զաքարյան-Խաչատուր Սուքիասյան տանդեմը փորձում է մաքրել Ծառուկյանի շրջապատը նրանցից, ովքեր ոչ մի գնով չդավաճանեցին նրան նույնիսկ 2015-ին, երբ թվում էր, որ Գագիկ Ծառուկյանի հանրային և առավել ևս քաղաքական ապագան ավարտված է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս