Վարդգես Գասպարիին ԱԺ ներս չեն թողել. Նիկոլ Փաշինյանը դիմել է Արա Բաբլոյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի  է ունենում ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները: Ելքի լսումներին մասնակցելու նպատակով խմբակցության պատգամավորները հրավերներ էին ուղարկել բազմաթիվ մարդկանց` հասարաքաղաքական գործիչների, ինչպես նաև մարտի մեկի զոհերի հարազատներին: Քիչ առաջ, սակայն, ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ակտիվիստ Վարդգես Գասպարիին ԱԺ անվտանգությունը ներս չի թողել, չնայած որ ինքը պատգամավորի կողմից տրված անցագիր է ունեցել:

Հարցը շտկելու նպատակով Նիկոլ Փաշինյանը ստիպված է եղել դիմել Արա Բաբլոյանին, որպեսզի ներս թողնեն Վարդգես Գասպարիին:




Լրահոս