Adme.ru-ն գրում է, որ օրվա ընթացքում մարդու օրգանիզմին 5 գրամ աղ է հարկավոր, միայն նատրիում՝ 2.3 գրամ։ Մեր կողմից օգտագործվող մթերքի մի մեծ խումբ մեծ քանակով աղ է պարունակում, սակայն շատերը տեղյակ չեն այդ մասին։
Բոված արևածաղիկ՝ օրվա չափաբաժնի 260 տոկոսը։ 100 գրամ բոված արևածաղիկը կարող է մինչև 6 գրամ նատրիում պարունակել։
Սոյայի սոուս՝ օրվա չափաբաժնի 240 տոկոսը։ Սոյայի սոուսն ամինաթթուներ, վիտամիններ ու հանքանյութեր է պարունակում, բայց նաև մեծ քանակով նատրիում՝ 5.5-6 գրամ։
Պանիր՝ օրվա չափաբաժնի 78 տոկոսը։ Պանրի հատկապես որոշ տեսակներ մեծ քանակով նատրիում են պարունակում՝ ռոքֆոր և պարմեզան պանիրներում դրա պարունակությունը հասնում է 1.8 գրամի, հալեցրած պանիրներում՝ 1.2 գրամի։ Համեմատաբար քիչ քանակով նատրիում պարունակում է մոցարելա պանիրը։
Սոյայից պատրաստված մթերք՝ օրվա չափաբաժնի 74 տոկոսը։ Որքան էլ զարմանալի է, սոյայի հիմքով պատրաստված մթերքի մեծ մասը չափից շատ նատրիում է պարունակում։
Մանանեխ՝ օրվա չափաբաժնի 49 տոկոսը։ Թե մանանեխը, թե կետչուպը մեծ քանակով նատրիում են պարունակում՝ համապատասխանաբար՝ 1.1 և 0.9 գրամ։
Նրբերշիկ՝ օրվա չափաբաժնի 38 տոկոսը։ Առհասարակ երշիկեղենը մեծ քանակով նատրիում է պարունակում։ Ընդամենը երկու նրբերշիկ ուտելով՝ կարող եք սպառել օրվա թույլատրելի չափաբաժինը։
Կոնսերվացված ձիթապտուղ՝ օրվա չափաբաժնի 32 տոկոսը։ 100 գրամ կոնսերվացված ձիթապտուղը 0.74-1.5 գրամ նատրիում է պարունակում։
Եգիպտացորենի ձողիկներ՝ օրվա չափաբաժնի 32 տոկոսը։ Եգիպտացորենի ալյուրից պատրաստված մթերքի մեծ մասը բավական մեծ քանակով նատրիում է պարունակում։ Նախաճաշին 310 գրամ եգիպտացորենի ձողիկներ օգտագործելով՝ սպառում եք ամբողջ օրվա թույլատրելի չափաբաժինը։
Մարինացված կաղամբ՝ օրվա չափաբաժնի 29 տոկոսը։ Մարինացված կաղամբը, ինչպես նաև մարինացված մյուս մթերքները մեծ քանակով աղ են պարունակում։ Կաղամբի դեպքում աղի պարունակությունը հասնում է գրեթե 0.7 գրամի։
Տարեկանի հաց՝ օրվա չափաբաժնի 19 տոկոսը։ Այս հացը ցանկում հայտնվել է կերակրի սոդայի պարունակության հետևանքով։ Սոդան 27 տոկոսով բաղկացած է նատրիումից։
Ընդեղենի խառնուրդ՝ օրվա չափաբաժնի 12 տոկոսը։ Ընդեղենը նատրիում է պարունակում։ Հարկավոր է զգուշանալ միայն խանութից գնված ընդեղենի խառնուրդից։ Արտադրողները դրան մեծ քանակով աղ են ավելացնում՝ համը լավացնելու և պահպանման ժամկետը երկարացնելու համար։ Դրանցում նատրիումի քանակը կարող է հասնել 0.3 գրամի։