
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը կարծում է, թե Ադրբեջանի կողմից Ղարաբաղյան հարցի լուծումը զենքի սպառնալիքով լուծելու մասին հայտարարություններին պետք է մոտենալ ամենայն լրջությամբ, հակառակ դեպքում կարող են ավելի վատ հետևանքներ լինել:
«Եկել է ժամանակը, որ այդ հայտարարություններին պետք է վերաբերվենք ամենալուրջ կերպով, հակառակ դեպքում դրանք կարող են իրականություն դառնալ, բայց մենք այդպես էլ անլուրջ վերաբերմունքի պատճառով կունենանք շատ ավելի մեծ կորուստներ, քան ունեցանք ապրիլին», – նշել է նա:
Նախկին փոխնախարարի հետ լրագրող Նաիրա Հովհաննիսյանի հարցազրույցը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում