Բարձր տոկոսադրույքները՝ ներդրումներից հրաժարվելու պատճառ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի ընթացքում հավանության արժանացած 20 ներդրումային ծրագրերը ֆինանսավորվել են 8-12 տոկոսադրույքով: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ  մի շարք ծրագրերի հեղինակներ հրաժարվել են առաջարկվող տոկոսադրույքով տրամադրվող վարկից: Որոշ ներդրողներ էլ ակնկալում են միայն դրամաշնորհ, իսկ ահա մի մասի մոտ էլ բացակայել է ազատ գրավի առարկան, կամ չեն համապատասխանել վարկավորման գործընթացի պահանջներին:

Անցած տարվա ընթացքում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն է ներկայացվել շուրջ 180 ներդրումային ծրագիր, որից միայն 58-ն է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից արժանացել դրական գնահատականի: Ավելին` դրանցից միայն 20-ն է 2017թ. ֆինանսավորվել:

Լրագրող Սյունէ Համբարձումյանի հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում




Լրահոս