Ինչպես հայտնի է՝ «Քարերի սիմֆոնիա» կամ «Բազալտե երգեհոնը» անունը կրող բնության հուշարձանը, որն ընդգրկված է պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում, վտանգված է: Բնապահպանների եւ այլ քաղաքացիների կողմից ահազանգ է հնչել, որ հուշարձանի տարածքում շինարարություն է սկսվել, առայժմ փայտե տաղավար է կառուցվում:
«Ժողովուրդ» օրաթերթն արդեն ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարարության արձագանքը խնդրին:
Օրաթերթն այժմ փորձել է հասկանալ՝ ում է պատկանում Գառնու «Քարերի սիմֆոնիա»-ի տարածքը, ով եւ երբ է այն սեփականաշնորհել եւ ինչ գումարներով էր փորձում սրճարան կառուցել բազալտե երգեհոնի տակ, ինչը կանխվեց:
Լրագրող Սյունէ Համբարձումյանի հոդվածի մանրամասները և նշված հարցերի պատասխանները կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում: