Կառավարելի ԲԴԽ. նոր կրքեր են բորբոքվում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Բարձրագույն դատական խորհրդի մյուս հինգ անդամների ընտրությունը, որոնք պետք է ներկայացվեն դատավորների ընդհանուր ժողովի կողմից, պակաս կրքեր չի բորբոքել։ Քանի որ ԲԴԽ-ն պետք է փոխարինի Արդարադատության խորհրդին, բայց շատ ավելի մեծ լիազորություններով, շատերի համար երանելի աշխատավայր է: Իսկ քանի որ, ոմանց կարծիքով, այն դառնալու է դատական համակարգում «ասողը», իսկ գիտնական-անդամները կարող են կառավարումից դուրս գալ, ուստի իշխանությունը չի կարող թույլատրել, որ դատավորների կազմից «անցանկալի» մարդիկ հայտնվեն այնտեղ։

Ըստ այդմ՝ 5 դատավորները պետք է ընդունելի լինեն իշխանության համար, կանխատեսելի եւ կառավարելի։ Իսկ քանի որ դատարանների նախագահները չեն կարող դառնալ ԲԴԽ անդամ, ոմանք կամովին հրաժարական են տվել դատարանի նախագահի պաշտոնից, ինչպես, օրինակ, վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթեւոսյանը, որը նշանակվել է վարչական վերաքննիչ դատարանի դատավոր։ Ընտրությունը կատարվում է Գագիկ Հարությունյանի զգոն հայացքի ներքո։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս